Քելլի Դեգնան. Նիկա Գվարամիայի մեղադրանքների վերաբերյալ ի սկզբանե եղել են հարցեր, որոնք դեռևս մնում են, կարեւոր է, որ ընտրովի արդարադատության մասին հարցեր չլինեն
Քելլի Դեգնան. Նիկա Գվարամիայի մեղադրանքների վերաբերյալ ի սկզբանե եղել են հարցեր, որոնք դեռևս մնում են, կարեւոր է, որ ընտրովի արդարադատության մասին հարցեր չլինեն

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանի խոսքով՝ Նիկա Գվարամիայի մեղադրանքների վերաբերյալ ի սկզբանե եղել են հարցեր, որոնք դեռևս մնում են։

Ըստ նրա՝ կարեւոր է, որ ընտրովի արդարադատության մասին հարցեր չլինեն:

«Նիկա Գվարամիայի մեղադրանքների և ժամանակի հետ կապված ի սկզբանե հստակ հարցեր կային։ Շատ կարևոր է, որ հասարակությունը տեսնի, որ դա լուծվում է անաչառ և թափանցիկ կերպով, հատկապես, երբ խոսքը վերաբերում է խոշոր անկախ լրատվամիջոցներից մեկին: Սրանք մեր մեկնաբանություններն էին ի սկզբանե և նույնիսկ այն ժամանակ, երբ կայացվել էր դատավճիռը։ Պատիժը, ըստ երևույթին, եղել է անհամաչափ խիստ, նույնիսկ առաջադրված մեղադրանքի համար: Կարծում եմ՝ այս հարցերը մնում են, և այս խիստ բևեռացված միջավայրում, որտեղ մեդիա տարածքը ճնշվել է, հանրության համար շատ կարևոր է, որ ընտրովի արդարադատության մասին հարցեր չլինեն։ Լրագրողները չպետք է վախենան իրենց աշխատանքից. Շատ կարեւոր է, որ մեդիա տարածքն ուժեղ լինի, այդ թվում՝ Վրաստանում»,- ասաց Դեգնանը։