Քելլի Դեգնան. Կարծում եմ՝ Նիկա Մելիայի համար պետք է կարևոր լինի խորհրդարանին, ժողովրդավարական գործընթացներին մասնակցելը, հուսով եմ, դա տեղի կունենա
Քելլի Դեգնան. Կարծում եմ՝ Նիկա Մելիայի համար պետք է կարևոր լինի խորհրդարանին, ժողովրդավարական գործընթացներին մասնակցելը, հուսով եմ, դա տեղի կունենա

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը կարծում է, որ Նիկա Մելիայի համար պետք է կարևոր լինի խորհրդարանում գտնվելը և ժողովրդավարական գործընթացներին մասնակցելը:

Քելլի Դեգնանը հույս ունի, որ դա տեղի կունենա:

«Մանրամասները պետք է որոշեն քաղաքական առաջնորդները, դա Միացյալ Նահանգները չպետք է որոշի: Ամերիկան ​​չէ, որ պետք է որոշի, թե ինչ կորոշի պարոն Մելիան: Նա խոշորագույն ընդդիմադիր կուսակցության առաջնորդն է, ինչը կարևոր տեղ է:

Կարծում եմ, որ նրա համար շատ կարևոր է լինել խորհրդարանում, մասնակցել ժողովրդավարական գործընթացներին և ներկայացնել իր ընտրողներին: Այնպես որ, հուսով եմ, որ դա տեղի կունենա», – ասաց Քելի Դեգնանը: