Քելլի Դեգնան. Ամիրան Գամղրելիձեի և այլ փորձագետների հանձնարարականները կօգնեն, որպեսզի հոկտեմբերին ընտրություններին պաշտպանենք ընտրողների առողջությունը
Քելլի Դեգնան. Ամիրան Գամղրելիձեի և այլ փորձագետների հանձնարարականները կօգնեն, որպեսզի հոկտեմբերին ընտրություններին պաշտպանենք ընտրողների առողջությունը

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանը հայտարարում է, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ հանդիպմանը, որին ներկա էր Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն, քննարկել են կորոնավիրուսի համավարակի պայմաններում ընտրությունների անցկացման հարցը և քաղաքացիների առողջությունը պաշտպանելու համար անցկացվելիք միջոցառումները:

«Շատ տեղեկատվական հանդիպում էր այն միջոցների և քայլերի շուրջ, որոնք պետք է ձեռնարկել, որպեսզի պատրաստ լինենք անցկացնել լավ ընտրություններ կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում: Ամիրան Գամղրելիձեի և այլ փորձագետների հանձնարարականները կօգնեն, որպեսզի պաշտպանենք ընտրողների առողջությունը, երբ նրանք հոկտեմբերին կգնան ընտրություններին»,- հայտարարել է ԱՄՆ-ի դեսպանը:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն հանդիպել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էր նաև Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն: