Քելի Դեգնանը և նրա թիմը ցանկանում են աշխատել վրաց ժողովրդի հետ և աջակցել Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին, դեսպանն ունի մեր լիակատար աջակցությունը. Նեդ Փրայս
Քելի Դեգնանը և նրա թիմը ցանկանում են աշխատել վրաց ժողովրդի հետ և աջակցել Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին, դեսպանն ունի մեր լիակատար աջակցությունը. Նեդ Փրայս

Քելի Դեգնանը և նրա թիմը ցանկանում են աշխատել վրաց ժողովրդի հետ և աջակցել Վրաստանի եվրատլանտյան ձգտումներին, դեսպանն ունի մեր լիակատար աջակցությունը,- այս մասին ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

«Վրաստանի որոշ պաշտոնյաների հռետորաբանությունը կարծես թե նպատակ ունի շեղել Վրաստանի քաղաքացիներին այս նպատակից։ Դեսպան Դեգնանը, նրա թիմը և Թբիլիսիում մեր դեսպանատունը ցանկանում են աշխատել վրաց ժողովրդի հետ և աջակցել Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին: Դեսպան Դեգնանը ունի մեր լիակատար աջակցությունը։

Դեսպան Դեգնանի կամ նրա թիմի վրա ապատեղեկատվությունը և անձնական հարձակումները չեն համապատասխանում մեր գործընկերների միջև հաղորդակցությանը, և մենք կշարունակենք կենտրոնանալ մեր ընդհանուր նպատակներին աջակցելու վրա:

Մենք 30 տարի կողք կողքի աշխատում ենք ժողովրդավարական բարեփոխումների, տնտեսական զարգացման և անվտանգության ոլորտում համագործակցության ուղղությամբ, և դա մնում է նույնը»,- ասել է Նեդ Փրայսը։