Քայլերը, որոնք ձեռնարկվել են ներքին գործերի նախարարությունում և առաջնահերթությունները, որոնց մասին խոսել է Վախտանգ Գոմելաուրին, անկասկած արժանի են շեշտադրման և ճանաչման. Իրակլի Բերաիա
Քայլերը, որոնք ձեռնարկվել են ներքին գործերի նախարարությունում և առաջնահերթությունները, որոնց մասին խոսել է Վախտանգ Գոմելաուրին, անկասկած արժանի են շեշտադրման և ճանաչման, – այս մասին խորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Բերաիան:
«Հատուկ գնահատանքի և աջակցության է արժանի մեր հպարտ վրացական ոստիկանությունը, որը, չնայած արմատականների և անպատասխանատու անձանց կողմից անտանելի վիրավորանքների կասկադին, իրենց պարտականությունները կատարում է բարձր արհեստավարժությամբ և մարդու իրավունքների պաշտպանության բարձր մակարդակով: Քայլերը, որոնք ձեռնարկվել են ներքին գործերի նախարարությունում և առաջնահերթությունները, որոնց մասին խոսել է Վախտանգ Գոմելաուրին, անկասկած արժանի են շեշտադրման և ճանաչման», – հայտարարել է Իրակլի Բերաիան: