Քաթարը ներկայացրել է 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական խորհրդանշանը
Քաթարը ներկայացրել է 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական խորհրդանշանը

Քաթարը ներկայացրել է 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական խորհրդանշանը: Խորհրդանշանի վրա պատկերված է մի իրադարձություն, որը համախմբում և ընդգրկում է ողջ աշխարհը, ինչպես նաև ցուցադրում է արաբական մշակույթի տարրերը, գեղեցիկ խաղի իլուզիայի օգնությամբ:

Լոգոյի վրա թեքված գիծը պատկերում է անապատի ջրամբարները, և ցուցադրում է ութ հրաշալի մարզադաշտեր, որտեղ տեղի կունենան աշխարհի գավաթի հանդիպումները: Լոգոյի ձևը պատկերում է նաև հիմնական մրցանակը ՝ ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը: Միևնույն ժամանակ այն կատարված է արաբական գլխաշորի ոճով, պատկերելով մրցաշարի անցկացման ամսաթիվը: 2022 թվականի աշխարհի առաջնությունը պատմության մեջ կլինի առաջինը, որն անց է կացվելու նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Խորհրդանշանի համար ստեղծված շրիֆտը նոր տեսք է հաղորդում արաբական գեղարվեստական ուղագրությանը, նրանում ցուցադրված են ավանդույթները: