Քասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանում վերականգնվել է սահմանադրական կարգը և շարունակվում են հակաահաբեկչական գործողությունները
Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ սահմանադրական կարգը վերականգնվել է երկրի բոլոր մասերում, սակայն հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է։ Երկրի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ իշխանությունը վերահսկում է իրավիճակը։
«Տեղական իշխանությունը վերահսկում են իրավիճակը, սակայն ահաբեկիչները զենք են օգտագործում և վնասում պետական գույքը։ Ուստի հակաահաբեկչական գործողությունը պետք է շարունակվի մինչև մարտիկների ամբողջական վերացումը»,- ասված է հակաահաբեկչական շտաբի նիստից հետո տարածված հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ուժերը ժամանում են Ղազախստան՝ օգնելու Ղազախստանի կառավարությանը կարգուկանոն հաստատելու հարցում։
Միաժամանակ Ղազախստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ հակաահաբեկչական գործողության արդյունքում զոհվել է 26 մարդ, վիրավորվել՝ 18-ը, կալանավորվել է ավելի քան 3000 քաղաքացո։
Ըստ ԶԼՄ-ների՝ գիշերը կրկին կրակոցներ են հնչել Ղազախստանի Ալմաթի քաղաքում։
Ղազախստանում հեղուկ բնական գազի գների բարձրացման դեմ բողոքի ցույցերը սկսվել են հունվարի 2-ին։ Ավելի ուշ ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականը և խորհրդարանի ցրումը։ Ցուցարարները գրավել են կառավարական շենքերը մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Ալմաթիում։ Իշխանությունները պնդում են, որ երկրում ահաբեկիչներ են գործում։