Քարտեզ, որը նոր կորոնավարակի տարածումը ցույց է տալիս իրական ժամանակում
Չինաստանի ՈՒհան քաղաքից տարածված նոր կորոնավարածից զոհերի թիվն հասել է 107-ի, վարակված է 4474 մարդ:
Ջոն Հոփքինսի համալսարանի հետազոտողները ստեղծել քարտեզ, որն արձանագրում է վարակի տարածման մասին տվյալները և դրանք առաջարկում իրական ժամանակում: Դրա համար քարտեզը օգտագործում է՝ ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, առողջապահության համաշխարհային կազմակերպության, Չինաստանի առողջապահության հանձնաժողովի և այլ աղբյուրների տվյալները:
Նոր տվյալները հրապարակելուն պես, քարտեզն անմիջապես թարմացնում է վարակվածության հաստատված դեպքերի քանակը, մահացածների և վարակվածների թիվը: Կարմիր կետերով նշված են տարածման գոտիները, կետերի չափսը համապատասխանում է տարածման հարաբերական չափսին: Եթե սեղմեք կետին ապա կստանաք տեղեկատվություն տարածաշրջանի վերաբերյալ:
Տարածմանը հաճախ ուղեկցվում է խուճապ և խառնաշփոթություն, ինչպես նաև կեղծ տեղեկատվության արագ տարածում: Խառնաշփոթությանը նպաստում է նաև այն, որ Չինաստանը, կարծես, սկզբից թաքցրել է հիվանդության մասին տեղեկությունը:
Չինաստանում ձերբակալվել է առնվազն ութ մարդ, ովքեր մեղադրվում են կորոնավարակի մասին ինտերնետում սխալ լրատվություն հրապարակելու մեջ:
Քարտեզի մեկ աղյուսակը շատ հստակ ցույց է տալիս, թե որքան արագ է վարակը տարածվել Չինաստանում, աշխարհի մնացած մասի համեմատությամբ:
Վարակի տարածման դեպքերն արդեն գրանցվել են աշխարհի 13 երկրներում, այդ թվում ՝ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ֆրանսիայում և Ճապոնիայում:
Ըստ մասնագետների, վարակվածների իրական թիվը ավելին է, քան ցույց են տալիս պաշտոնական թվերը:
Առողջապահության ոլորտի ներկայացուցիչների կարծիքով, նոր կորոնավարակը շատ ավելի թույլ կլինի, քան սուր շնչառական համախտանիշը (SARS), որը տարածվել էր 2003 թվականին: Այս պահին ՈՒհան քաղաքը գտնվում է կարանտինի տակ, որի պատճառով մեկուսացման մեջ է հայտնվել 33 միլիոն մարդ: