Քանի տարի էլ անցնի հունիսի 20-ից, ինձ համար կարևոր է, որ դա գործողություն էր, որով իրավապահ համակարգը երկրին փրկեց ապակայունացումից և խառնաշփոթություններից. Գիորգի Գախարիա
Քանի տարի էլ անցնի հունիսի 20-ից, ինձ համար կարևոր է, որ դա գործողություն էր, որով իրավապահ համակարգը երկրին փրկեց ապակայունացումից և խառնաշփոթություններից. Գիորգի Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, հունիսի 20-ի գործի շրջանակներում նա հարցաքննության է եղել առնվազն երկու անգամ:

Ըստ Գախարիայի, շատ հարցեր կլինեն, սակայն իր համար կարևորն այն է, որ հունիսի 20-ին ՆԳՆ-ը և Վրաստանի իրավապահ համակարգը խուսափել են երկրում մեծ ապակայունացումից և անկարգություններից:

«Ես լավ չեմ հիշում, սակայն կարող եմ ասել, որ առնվազն երկու անգամ եղել եմ հարցաքննության: Արդեն 8 ամիս է ներքին գործերի նախարար չեմ և որոշ բաներ չեմ հիշում: Հունիսի 20-ի վերաբերյալ շատ տարբեր հարցեր կլինեն, թե ով է տվել հրամանը, կրակե՞լ են թիրախի ուղղությամբ թե ոչ, այս ամենը երկրորդական է: Ինձ համար կարևոր է, որ ինչքան էլ տարիներ անցնեն ամենակարևորն այն է, որ վրաց իրավապահ համակարգը կանխել է երկրում ապակայունացումը և անկարգությունները:

Դա հարձակում էր խորհրդարանի վրա, հարձակում պետական ​​կառույցի վրա, որը թույլ չի տվել ներքին գործերի նախարարությունը»,- ասել է Գիորգի Գախարիան: