Քանի դեռ «Վրացական երազանքի» հետ չի կայանա պայմանավորվածություն, տեղական ընտրությունների մասին խոսելը վաղ է. Սաբա Բուաձե
Քանի դեռ «Վրացական երազանքի» հետ չի կայանա պայմանավորվածություն, տեղական ընտրությունների մասին խոսելը վաղ է. Սաբա Բուաձե

«Լելո»-ն տրամադրված է մասնակցել ինքնակառավարման ընտրություններին, սակայն երկրում մենք շատ լուրջ քաղաքական ճգնաժամ ունենք և տեղական ընտրությունների մասին խոսելը դեռ վաղ է,- այս մասին հայտարարել է «Լելո» կուսակցության անդամ Սաբա Բուաձեն:

Նրա խոսքով, այժմ իրենց ուշադրությունը կենտրոնացած է «Վրացական երազանքի» հետ քաղաքական համաձայնության գալու վրա, այդ ճգնաժամը մեղմելու համար:

«Մինչ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դեռ շատ ժամանակ կա և մեր ողջ ուշադրությունն այժմ ուղղված է այն բանի վրա, որ «Վրացական երազանքի» հետ քաղաքական համաձայնության գանք, հաղթահարենք այս քաղաքական ճգնաժամը և իմանանք, երբ կանցկացվեն նոր խորհրդարանական ընտրությունները, այն ընտրությունները, որոնք կարող են հանդարտեցնել երկրում քաղաքական իրավիճակը:

Քանի դեռ այս շատ կարևոր պայմանը չի կատարվել, տեղական ընտրությունների մասին խոսելը դեռ վաղ է: «Լելոն» տրամադրված է այն բանի համար, որ ձեռք բերվի համաձայնություն, և դրանից հետո մենք կմասնակցենք ինչպես խորհրդարանական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին», – հայտարարել է Սաբա Բուաձեն: