Քանի անգամ էլ փորձի ազգային շարժումը բարձրացնի իր գլուխը, այնքան անգամ հասարակությունը կտա պատասխան. Իրակլի Կոբախիձե

11:58, 11.02.2019

Խոստանում ենք հասարակությանը, որ թույլ չենք տա «ազգային շարժման» որևէ կերպ ռևանշը: Այս պայմանը մշտապես կատարել ենք և կատարելու ենք,-այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ, Իրակլի Կոբախիձեն, մեկնաբանելով երեկ Լյեժում «ազգային շարժման» աջակիցների հավաքը մեկնաբանելու ժամանակ:

«Քանի անգամ էլ փորձի ազգային շարժումը բարձրացնի իր գլուխը, այնքան անգամ հասարակությունը կտա համապատասխան պատասխան: Եթե հասարակությանը պետք լինի օգնություն, ապա մենք կօգնենք: Լյեժում դրա կարիքը չկար: Հասարակությունը նրանց պատասխանել է, պատասխանում է և պատասխանելու է 2020 թվականի ընտրությունների ժամանակ: Մենք խոստանում ենք հասարակությանը, որ թույլ չենք տա «ազգային շարժման» որևէ կերպ ռևանշը»,-ասել է Իրակլի Կոբախիձեն:

Նմանատիպ