Քալիֆոռնիայում տեղի է ունեցել 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
Քալիֆոռնիայում տեղի է ունեցել 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Քալիֆոռնիայում տեղի է ունեցել 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Աղետի էպիկենտրոնը գրանցվել է Ռիջքրեսթ քաղաքի մերձակայքում, 10 կիլոմետր խորության վրա: Ստորգետնյա ցնցումներն զգացել են ինչպես Նևադայի, այնպես էլ՝ Մեքսիկայի բնակիչները:

Աղետն ամենաշատը վնասել է Ռիջքրեսթ քաղաքը: Տարածված տեղեկությամբ, կան տուժածներ: Արտակարգ իրավիճակների ծառայություն օգնության խնդրանքով դիմել են տասնյակ մարդիկ: Վնասվել են բնական գազի խողովակները և ավտոճանապարհները:

Քաղաքապետի հայտարարությամբ, նման մասշտաբի երկրաշարժ վերջին երկու տասնամյակ է չեն հիշում: