Քալիֆոռնիայում մասշտաբային հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

Քալիֆոռնիայում մասշտաբային հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի: Վերջին տվյալներով, աղետը դարձել է երկու երեխայի, նրանց տատիկի, ինչպես նաև երեք հրշեջի մահվան պատճառ:

Նահանգի իշխանությունում հայտարարում են, որ չնայած աղետի գոտում հազարավոր հրշեջների տեղակայմանը, հրդեհը սաստկացել է փոփոխական քամու և չոր եղանակի պատճառով:

Հրդեհը տարածված է 200 քառակուսի կիլոմետր տարածքի վրա: Կրակը ոչնչացրել է մոտ 500 շինություն: