Քալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը Լոս Անջելեսում և Սոնոմայում հրդեհի պատճառով հայտարարել է արտակարգ դրություն: Այս մասին նահանգապետը գրել է «Թվիթեր» սոցիալական ցանցում:
Նա շնորհակալություն է հայտնել նաև արտակարգ ծառայության աշխատակիցներին, որոնք պայքարում են հրդեհի դեմ: Հրդեհաշիջմանը խոչընդոտում է ուժգին քամին:
Հրդեհի պատճառով, Լոս Անջելեսում տարհանվել է 50 հազար մարդ: Մի քանի բնակավայրում փակվել են դպրոցները: Հրդեհաշիջման գործողությանը ներգրավված է 100 հրշեջ մեքենա, 6 ուղղաթիռ և 4 ինքնաթիռ: