Քաղաքը մեծ ռեսուրս ունի լինել ամենականաչն ու ամենագեղեցիկը, նախագծերը պետք է այնպես անել, որ բոլորս հպարտ լինենք. Կախա Կալաձե
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն կոնկրետ հանձնարարականներ է տվել տեղակալներ՝ Անդրիա Բասիլայային և Իրակլի Բենդելիանիին։ Մայրաքաղաքի կառավարության նիստում Կախա Կալաձեն Անդրիա Բասիլայային հանձնարարել է սկսել 15 այգիների նախագիծը, իսկ Իրակլի Բենդելիանիին՝ ծրագրով նախատեսված պողոտաների և փողոցների վերականգնման աշխատանքները։
«Բնապահպանական ուղղությունը մեզ համար ամենակարևոր թեմաներից է։ Այս ուղղությամբ շատ լավ աշխատանք է կատարվել։ Մենք բացել ենք բազմաթիվ նոր այգիներ, ինչպես նաև վերականգնված պուրակներ և հրապարակներ, սակայն այսքանով չենք սահմանափակվելու։ Քաղաքը մեծ ռեսուրս ունի լինել ամենականաչն ու գեղեցիկը: Թբիլիսիին այնքան ոչինչ չի համապատասխանում, քան կանաչ լինելն ու մարդաշատ այգիները։ Ուստի, դուք արդեն սկսել եք պատրաստել 15 զբոսայգիների նախագծերը, որոնցից իննը նոր այգիներ են լինելու։ Այս նախագծերը պետք է արվեն այնպես, որ մենք բոլորս կարողանանք հպարտանալ. օրինակ՝ Վետերանների մշակույթի և հանգստի (այսպես կոչված՝ Կիկվիձե) և Գոձիաշվիլիի այգիները, Վակեի այգին, «Մզիուրին»։ Մեզ անհրաժեշտ են այս մոտեցումներն ու վերաբերմունքը, որպեսզի առաջիկա տարիներին մայրաքաղաքում էլ ավելի կանաչ տարածք և հանգստի գոտի ստեղծվի»,- ասել է Կախա Կալաձեն։
Կալաձեի խոսքով՝ ենթակառուցվածքային նախագծերը մայրաքաղաքի համար ամենակարևորներից են։
«Պողոտայի վերականգնում, փողոցների բարեկարգում՝ սրանք այն նախագծերն են, որոնց կարիքն այսօր քաղաքն ամենից շատ ունի։ Մեր խոստումն էր վերանորոգել Մելիքիշվիլիի փողոցը, Քեթևան թագուհու, Ռուսթավելի, Ծերեթելի և Վաժա-Փշավելա պողոտաները։ Դուք արդեն սկսել եք նախագծեր պատրաստել, որպեսզի հաջորդ տարվանից մենք կարողանանք կոնկրետ քայլեր ձեռնարկել և նախագծեր իրականացնել, ինչը շատ կարևոր է»,- ասել է Կախա Կալաձեն։