Քաղաքական օղակների հետ հանդիպմանը ընդդիմությունը ներակայացված էր ընդլայնված ձևով. Անդրես Մամիկինս
Քաղաքական օղակների հետ հանդիպմանը ընդդիմությունը ներակայացված էր ընդլայնված ձևով. Անդրես Մամիկինս

Եվրամիության համար հստակ է Վրաստանի ուղերձը, դուք ունեք արևմտամետ վեկտոր, որն անդրադառնում է նաև երկկողմ հարաբերությունների վրա,- այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի զեկուցող Անդրես Մամիկինսը՝ Թբիլիսիում անցկացված հանդիպման ավարտից հետո:

Նրա խոսքով, Եվրախորհրդարանն աջակցում է Վրաստանում ժողովրդավարական գործընթացների հզորացմանը:

Եվրախորհրդարանի զեկուցողը ԶԼՄ-ների հետ խոսել է Թբիլիսիում անցկացված հանդիպումներին քննարկված թեմաների շուրջ:

«Այսօր հանդիպել են Վրաստանի քաղաքական օղակների ներկայացուցիչներին, այդ թվում ոչ խորհրդարանական ընդդիմությանը, ինչպես նաև կառավարող կուսակցության անդամներին: Ի դեպ, փոքրամասնությունը ներկայացված էր առավել ընդլայնված ձևով: Ունեի հարցեր, թե ինչպես է համալրվելու նոր խորհրդարանը: Ինչպես նաև 2020 և 2024 թվականի ընտրությունների մասին, քանի որ այդ ժամանակ, դուք կունենանք ծայրահեղ այլ համակարգ: Իմ գործն է, նշված գործընթացը լինի թափանցիկ: Շատ հետաքրքիր էր առաջիկա նախագահական ընտրությունների մասին զրուցել Գիորգի Մարգվելաշվիլու և քաղաքական այլ խմբերի հետ»,- հայտարարել է Անդրես Մամիկինսը:

Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ քննարկել են Վրաստանի արևմտամետ վեկտորը: