Քաղաքացիներն ասում են, որ Մթավարի հեռուստաալիքը նրանց ադրբեջանալեզու հարցազրույցները միտումնավոր սխալ է թարգմանել. ՊԱԾ
Պետական անվտանգության ծառայությունը Մթավարի հեռուստաալիքի սյուժեում տարածված տեղեկության կապակցությամբ սկսել է հետաքննություն։
Ինչպես ասվում է ՊԱԾ֊ի հայտարարության մեջ, 2020 թվականի հունիսի 20֊ին Մթավարի արխի հեռուստաալիքի Շաբաթիս մթավարի հաղորդման ժամանակ ցուցադրվել է սյուժե, որը կազմվել է բնակչության ապատեղեկատվության և ստի հիման վրա։
Հայտարարության համաձայն, պետական անվտանգության վարույթում, սաբոտաժի հոդվածով հարուցված գործին մասնակից վկաները այսօր հարցաքննվել են։