Քաղաքացիների մեծամասնությունը, որոնք փնտրում են ապաստան, ցավոք ներգրավված են քրեական գործունեության մեջ. Վախտանգ Մախարոբլիշվիլի
Այցեգրերի ազատականացման հետ կապված օրենսդրական փոփոխությունների իրականացման գործընթացում, գործողությունները պետք է խստացվեն, սակայն նույն ժամանակ, չպետք է սահմանափակվի քաղաքացիների հնարավորությունները, առանց խոչընդոտի օգտվել Շենգենի գոտում ճամփորդելու հնարավորությունից: Այս հայտարարությունը արել է արտաքին գործերի փոխնախարար Վախտանգ Մախարոբլիշվիլին, ով մասնակցում է ՆԱՏՕ-ի և Եվրամիության լրատվական կենտրոնում տեղի ունեցող անայցագրային ռեժիմի մասին լրատվական քարոզարշավի երրորդ ալիքի շնորհանդեսին:
Նրա խոսքերով, լրատվական քարոզարշավի առաջին երկու փուլը, որոնք արդեն իրականացվել են, ուղղված էր բնակչության ճանաչողականության բարձրացմանը, թե ինչ իրավունքներ և պարտավորություններ ունեն քաղաքացիները Շենգենյան գոտում ճամփորդելիս: Երրորդ փուլը ուղղվելու է այն մարտահրավերներին, որոնք առաջացել են անայցագրային ռեժիմից օգտվելու գործընթացում:
Արտաքին գործերի փոխնախարարի հայտարարությամբ կառավարությունը աշխատում է մի քանի ուղղություններով, դրանք են լրատվական քարոզարշավը և օրենսդրական փոփոխությունները:
«Երբ զրուցում ենք օրենսդրական փոփոխությունների մասին, պետք է ընդգծենք այն փաստը, մենք մի կողմից խստացնում ենք գործընթացները, սակայն չենք սահմանափակելու քաղաքացիների իրավունքը, առանց խոչընդոտի օգտվել Շենգենի գոտում ճամփորդելու հնարավորությունից»,-նշել է արտգործփոխնախարարը:
Նրա խոսքերով Վրաստանի կառավարությունը ակտիվ համագործակցում է միջազգային գործընկերների հետ, որպեսզի Եվրամիության հետ առանց այցեգրերի ռեժիմը չկանգնի վտանգի առջև:
Հեղինակ -
Edgar Barsegyan