Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հայտարարությամբ, Վրաստանի կառավարությունը ծրագրել է հատուկ քայլեր, Վրաստանի քաղաքացիների կողմից Եվրամիության/Շենգենի գոտում առանց այցեգրի երթևեկելու ռեժիմի և ապաստան խնդրելու պայմանների խախտման կանխարգելման նպատակով,-այս հայտարարությունը Միխեիլ Ջանելիձեն արել է Մյունխենում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Լրատվությունը տարածել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Ջանելիձեի խոսքերով, կառավարության գործողությունների մի մասն է լինելու լայնածավալ և արդյունավետ լրատվական քարոզարշավի անցկացումը, որի շնորհիվ Վրաստանի քաղաքացիները կստանան ստույգ լրատվություն կարճաժամկետ այցելությունների և այն վտանգների մասին, որոնք կապված են նրանց կողմից անօրեն այցերի և ապաստան խնդրելու հետ:
Նախարարի խոսքերով, նա այս հարցը քննարկել է Մյունխենում վրացական համայնքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Իր հերթին համայնքի ներկայացուցիչները հայտնել են իրենց պատրաստակամությունը, օգնել պետությանը քաղաքացիներին ճիշտ լրատվականացման գործում, քանզի փորձը ցույց է տվել, որ Վրաստանի բազմաթիվ քաղաքացի, ում մերժվել է ապաստանի տրամադրումը կանգնել է էլ ավելի լուրջ հիմնախնդիրների առջև:
Միխեիլ Ջանելիձեի հայտարարությամբ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև համատեղ քարոզարշավ անցկացնելու հնարավորությունը, որը ծառայելու է Եվրամիության անդամ երկրներում Վրաստանի ճանաչողականության բարձրացմանը: