Քաղաքացիները, ովքեր վերջերս գտնվում էին Չինաստանում, ախտանիշների հայտնաբերման դեպքում պետք է դիմեն բժշկի
Քաղաքացիները, ովքեր վերջերս գտնվում էին Չինաստանում, ախտանիշների հայտնաբերման դեպքում պետք է դիմեն բժշկի

Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունում կորոնավարակի կապակցությամբ տեղի է ունեցել հանդիպում։

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, հանդիպմանը քննարկվել է ծրագրի երկու տարբերակ։

Գամղրելիձեի խոսքով մեկը անհետաձգելի միջոցառումներն են, ինչը երկրում պետք է իրակամացվի մոտակա ժամանակներին, ինչպես նաև պայմանավորվել են երկարատև ծրագրի հիմնական սկզբունքների շուրջ։

Գամղրելիձեի պարզաբանմամբ, անհետաձգելի միջոցառումների մասը հիմնականում լրատվական տեսք ունի։