Քաբուլում պայթյունի հետևանքով զոհվել է 9 մարդ: 20 մարդ վիրավորվել է, այդ թվում ՝ կանայք ու երեխաներ: Տեղեկատվությունը տարածում է «Ռոյթերը»:
Հրապարակման համաձայն, պայթյունի թիրախը եղել է աֆղանստանցի պատգամավոր Խան Մոհամադ Վարդակը, ով փրկվել է պայթյունից:
Ոչ մի խումբ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:
«Ռոյթերը» գրում է, որ վերջին շաբաթներին Աֆղանստանում նման միջադեպերն ավելի հաճախակի են դարձել, Աֆղանստանի կառավարության և «Թալիբան» շարժման միջև ընթացող բանակցությունների ֆոնին