Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի:
Տեղեկությունը տարածում է տեղի մամուլը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությունը: Նրանց տեղեկությամբ, վիրավորվել է 38 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:
Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 13:00-ին, Մասոուդի հրապարակում, ԱՄՆ-ի դեսպանության հարակից տարածքում: Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն: Տեղի ունեցածի պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբանը»: