Քաբուլում կառավարական շենքի վրա իրականացրած հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի
Քաբուլում կառավարական շենքի վրա իրականացրած հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի

Քաբուլում կառավարական շենքի վրա իրականացրած հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի: Ավղանական մամուլի լրատվությամբ, միջադեպի արդյունքում տուժել է 10 մարդ:

Աֆղանստանի հանրային գործերի նախարարության շենքում տեղի է ունեցել երեք պայթյուն, որից հետո զինված անձինք ներխուժել են շենք: Նրանք կրակ են բացել քաղաքացիների ուղղությամբ:

Աֆղանստանի անվտանգության ուժերը սպանել են երեք հարձակվողի:

Հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ մեկ իր վրա չի ստանձնել: Հատկանշական է, որ Աֆղանստանի մայրաքաղաքում անվտանգության տեսանկյունից 2018 թվականին իրավիճակը վատթարացել է: Միայն այս տարի Քաբուլում իրականացվել է 22 ահաբեկչություն, որի ժամանակ զոհվել է 500-ից ավելի մարդ: