Քաբուլում «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի վրա հարձակման արդյունքում զոհվել է առնվազն հինգ մարդ

12:13, 21.01.2018

Քաբուլում «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի վրա հարձակման արդյունքում զոհվել է առնվազն հինգ մարդ, այդ թվում մեկ արտասահմանցի: Միջադեպի արդյունքում վիրավորվել է 6 մարդ:

Զինվորականներին հաջողվել է փրկել 15 մարդու: Հիշեցնենք, երեք գրոհային հյուրանոց էր ներխուժել երեկ երեկոյան: Նրանք կրակ են բացել հյուրանոցում գտնվող մարդկանց ուղղությամբ և պատանդներ վերցրել: 12 ժամյա հատուկ գործողության արդյունքում հարձակվողները ոչնչացվել են, այս պահին հյուրանոցը վերահսկում են Աֆղանստանի անվտանգության ուժերը:

 

Նմանատիպ