Քաբուլում հարձակվել են ռազմական ակադեմիայի վրա
Քաբուլում հարձակվել են ռազմական ակադեմիայի վրա

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը, գրում է  Amaq գործակալությանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քաբուլի ռազմական ակադեմիայի վրա հարձակման հետևանքով մահացել է 2 մարդ, ուսումնական հաստատության վրա հարձակվել էր 5 զինյալ, նրանցից 3-ին հաջողվել էր ոչնչացնել, ևս 1-ին ձերբակալել են: Վերջին ահաբեկիչը դեռ շարունակում է դիմադրություն ցույց տալ իրավապահներին:

Նշենք, որ հունվարի 27-ին էլ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկով լցված շտապօգնության մեքենա էր պայթեցրել Աֆղանստանի մայրաքաղաքի կառավարական թաղամասի մոտակայքում: Պայթյունը որոտացել էր Անվտանգության ազգային վարչության և Հնդկաստանի դեսպանատան շենքերի մոտակայքում: Հարձակման հետևանքով մահացել էր 103 մարդ, ևս 235 մարդ ստացել են վնասվածքներ: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: