Քաբուլում հարձակում է տեղի ունեցել հաղորդակցությունների նախարարության վրա
Քաբուլում հարձակում է տեղի ունեցել հաղորդակցությունների նախարարության վրա

Աֆղանստանի մայրաքաղաքում հարձակում է տեղի ունեցել հաղորդակցությունների նախարարության վրա: Այս մասին տեղեկացնում է «BBC»-ն:

Տարածված տեղեկությամբ, Քաբուլի կենտրոնական մասում, նախարարության շենքի մոտ, տեղի ժամանակով 11:40-ին տեղի է ունեցել պայթյուն, որից հետո լսվել են կրակոցի ձայներ:

«BBC»-ի տեղեկությամբ, հարձակվողները կրակ են բացել իրավապահ գերատեսչության ներկայացուցիչների ուղղությամբ:

Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: