Խափանման միջոցի վերաբերյալ դատախազությունը դատարանին հավանաբար կդիմի մինչև օրվա վերջ. Դատախազ
Խափանման միջոցի վերաբերյալ դատախազությունը դատարանին հավանաբար կդիմի մինչև օրվա վերջ. Դատախազ

Թբիլիսիում, Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալված անչափահասի խափանման միջոցի կապակցությամբ առաջին դատական նիստը հավանաբար տեղի է ունենալու այսօր:

Այրդեն հայտնի է, որ մեղադրող կողմմը ներկայացնելու է դատախազ Ինա Գուգուշվիլին, ով առաջին ալիքին հայտնել է, որ խափանման միջոցի վերաբերյալ դատախազությունը դատարանին դեռևս չի դիմել:

«Այս պահին ընթանում է հետաքննություն և հավանաբար դատարանին խափանման միջոց սահմանելու վերաբերյալ կդիմենք այսօր»,- ասել է դատախազը:

Ինչպես նշել է դատարանը, այս պահին ձերբակալվածի հետաքրքրությունները պաշտպանում է պետության կողմից նշանակված փաստաբանը, սակայն չի բացառվում, որ ընտանիքը վարձի այլ փաստաբանի:

Հիշեցնենք, Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության աշխատակիցները, անցկացված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում, թեժ  հետքի վրա կանխամտածված սպանության մեղադրանքով ձերբակալել են 2001 թվականին ծնված Գ.Բ.-ին:
Հետաքննությունը պարզել է, որ ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ին Թբիլիսիում, Խորավայի փողոցի բակերից մեկում դեռահասների մինչև վեճը վերածվել է կռվի, երբ Գ.Բ.-ն անչափահաս Լ.Դ.-ին դանակի միջոցով բազմաթիվ վնասվածք է հասցրել և թաքնվել:
Իրավապահները թեժ հետքի վրա ձերբակալել են Գ.Բ.-ին: Ինչ վերաբերում է նույն դեպքի ժամանակ վիրավորված Դ.Ս.-ին, նա Հանրապետական հիվանդանոցում մահացել է:

Տեղի ունեցած փաստի կապակցությամբ Թբիլիսիի ոստիկանության վարչությունը հետաքննություն է սկսել Վրաստանի ՔՕ-ի 108-րդ հոդվածով (կանխամտածված սպանություն): Դեպքի վայրում ընթանում են քննչական գործողություններ:

Պարզվել է նաև, որ մեղադրյալը Թբիլիսիի թիվ 1 հանրային դպրոցի աշակերտ է: