Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալված անչափահասին մեղադրանք կներկայացվի այսօր
Թբիլիսիում, Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալված անչափահասին մեղադրանք կներկայացվի այսօր:
Ինչպես առաջին ալիքին հայտնել է ձերբակալվածի պետության կողմից նշանակված փաստաբան Անա Շեշելաշվիլին, նա իր պաշտպանի տակ գտնվող անչափահասին նախնական ձերբակալության մեկուսարանում տեսակցել է երեկ ուշ գիշերին:
«Այս պահին չեմ կարող ասել թե ինչ վիճակում է նա: Այս փուլին չեմ կարող ասել նաև արդյոք նա պահպանում է լռության իրավունքը թե ոչ: Նրան հավանաբար մեղադրանք կներկայացնեն այսօր, որից հետո և կստանաք հավելյալ լրատվություն»,-ասել է փաստաբանը:
Հիշեցնենք, ՆԳՆ-ի աշխատակիցները կանխամտածված սպանության մեղադրանքով ձերբակալել են 2001 թվականին ծնված երիտասարդի:
Տեղի ունեցած փաստի կապակցությամբ Թբիլիսիի ոստիկանության վարչությունը հետաքննություն է սկսել Վրաստանի ՔՕ-ի 108-րդ հոդվածով (կանխամտածված սպանություն): Դեպքի վայրում ընթանում են քննչական գործողություններ:
Պարզվել է նաև, որ մեղադրյալը Թբիլիսիի թիվ 1 հանրային դպրոցի աշակերտ է: