Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալված անչափահասին մեղադրանք են ներկայացրել

13:35, 03.12.2017

Թբիլիսիում, Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալված անչափահասին մեղադրանք են ներկայացրել:

Այս մասին առաջին ալիքի հետ զրույցի ժամանակ ասել է փաստաբան Անա Շեշելաշվիլին: Նրա խոսքերով ձերբակալվածի ընտանիքի անդամները վարձել են այլ փաստաբան:

«Ձերբակալվածի ընտանիքը վարձել է փաստաբան: Զանգահարել են քննիչին, ով ինձ տեղեկացրեց, որ ես այլևս չեմ պաշտպանելու անչափահասի իրավունքները»,- նշել է փաստաբանը:

Հիշեցնենք, ՆԳՆ-ի աշխատակիցները կանխամտածված սպանության մեղադրանքով  ձերբակալել են 2001 թվականին ծնված երիտասարդի:

Հետաքննությունը պարզել է, որ ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ին Թբիլիսիում, Խորավայի փողոցի բակերից մեկում դեռահասների մինչև վեճը վերածվել է կռվի, երբ Գ.Բ.-ն անչափահաս Լ.Դ.-ին դանակի միջոցով բազմաթիվ վնասվածք է հասցրել և թաքնվել:
Իրավապահները թեժ հետքի վրա ձերբակալել են Գ.Բ.-ին: Ինչ վերաբերում է նույն դեպքի ժամանակ վիրավորված Դ.Ս.-ին, նա Հանրապետական հիվանդանոցում մահացել է:

Տեղի ունեցած փաստի կապակցությամբ Թբիլիսիի ոստիկանության վարչությունը հետաքննություն է սկսել Վրաստանի ՔՕ-ի 108-րդ հոդվածով (կանխամտածված սպանություն): Դեպքի վայրում ընթանում են քննչական գործողություններ:

Պարզվել է նաև, որ մեղադրյալը Թբիլիսիի թիվ 1 հանրային դպրոցի աշակերտ է:

 

Նմանատիպ