Կենտրոնական քրեական ոստիկանության Աջարիայի գլխավոր վարչության աշխատակիցները առգրավել են առանձնապես խոշոր չափի թմրանյութ, ձերբակալվել են երկու օտարերկրյա քաղաքացիներ
Կենտրոնական քրեական ոստիկանության Աջարիայի գլխավոր վարչության աշխատակիցները առգրավել են առանձնապես խոշոր չափի թմրանյութ, ձերբակալվել են երկու օտարերկրյա քաղաքացիներ

Վրաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության Աջարիայի գլխավոր վարչության աշխատակիցները, խոշոր և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման, պահպանման և իրացմանն օժանդակելու մեղադրանքով, Բաթումիում տարբեր ժամանակահատվածներում ձերբակալել են Ադրբեջանի և Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ՝ 1979 թվականին ծնված Ռ.Հ.-ին և 1977 թվականին ծնված Մ.Բ.-ին:

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ իրավապահները մեղադրյալների անձնական, ավտոմեքենայի և ժամանակավոր բնակության վայրերի խուզարկության արդյունքում որպես իրեղեն ապացույց առգրավել են վաճառքի համար պատրաստված առանձնապես խոշոր չափի տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր:

«Քննչական գործողությունների արդյունքում ոստիկանության կողմից առգրավվել են նաև թմրամիջոցների փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր:

Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 260-րդ և 260-րդ կվարտա հոդվածներով, ինչը նախատեսում է մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում», – նշված է ՆԳՆ-ի տեղեկատվության մեջ: