Կենտրոնական իշխանությունների բոլոր քայլերն, այդ թվում ոստիկանության պահակակետի տեղադրումը, ծառայում են ապաէսկալացիային, կայունության ապահովման խնդիրներին. Քեթևան Ցիխելաշվիլի
Մեր կողմից ձեռնարկած յուրաքանչյուր քայլ ուղղված է իրավիճակի ապաէսկալացման և ընդհանրապես անվտանգության միջավայրի ապահովման ուղղությամբ, այնպես, ինչպես Չորչանա գյուղի մոտ գտնվող ոստիկանության պահակակետը,- այս մասին հայտարարել է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար, Քեթևան Ցիխելաշվիլին:
Համապատասխանաբար, նրա խոսքով, պահակակետի հետ կապված բռնազավթիչ ռեժիմի ներկայացուցիչների հայտարարությունները անհիմն են:
«Այս հարցով հայտարարությունները բացարձակապես անհիմն էին և չարդարացված, բոլոր առումներով, և ոչ միայն իրավական: Մենք հույս ունենք, որ տեղի կունենա տեխնիկական հանդիպում: Տեղում գտնվում են Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարը և ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչը, Ժնևյան բանակցությունների համանախագահը: Գտնում եմ, անհրաժեշտ է մտածել, որ ոչ մեկի հետաքրքրության մեջ չի մտնում իրավիճակի սրումը, ինչպես բռնազավթված գծի մի կողմում, այնպես էլ երկրորդ, կլինի դա Չորչանա գյուղը, կամ Ծնելիսին, դա կապ չունի»,-հայտարարել է պետնախարարը:
Ըստ նրա, Վրաստանի բնակչության անվտանգությունը հավասարապես կարևոր է Վրաստանի կենտրոնական իշխանությունների համար, և այդ ուղղությամբ պետությունը ջանքեր չի խնայում:
«Ցանկանում եմ կրկնել իմ կոչը և հույս հայտնել, որ բոլորը զերծ մնան սուր հայտարարություններ և մեկնաբանություններ անելուց»,-հայտարարել է Ցիխելաշվիլին:
Դրա հետ մեկտեղ պետնախարարը արձագանքել է սոցիալական ցանցերում տարածված լրատվությանը, իբր մոտակա գյուղերից իրականացվում է բնակչության տարհանում: Ցիխելաշվիլիի խոսքով դա չի համապատասխանում իրականությանը:
Բռնազավթված Ցխինվալիի դե-ֆակտո ռեժիմի ներկայացուցիչների պահանջի վերջնաժամկետը լրացել է: Նրանք պահանջել էին մինչև օգոստոսի 30-ի ժամը 06:00-ն վերացնել վրացական պահակակետը:
Ինչպես հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար, Լաշա Դարսալիան, պահակակետի վերացման հարցը նույնիսկ չի քննարկվել և դա միշտ եղել է Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածք, ինչը գրանցված է այդ թվում, Եվրամիության դիտորդական առաքելության կողմից: Դրա հետ մեկտեղ, ինչպես հայտարարել է Չորչանայի պահակակետի մոտ գտնվող Վրաստանի անվտանգության խորհրդի ապարատի ղեկավար Կախա Քեմոկլիձեն, տվյալ պահին իրավիճակը կայուն է:
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը օգոստոսի 29-ին տարածել էր լրատվություն, որի համաձայն, Խաշուրի մունիցիպալիտետի Չորչանա գյուղի մոտակայքում, բռնազավթված տարածքում նկատվում է բռնազավթիչ ուժերի ռազմական տեխնիկայի տեղաշարժ: Ինչպես առաջին ալիքին ասել են գերատեսչությունում, նշվածը իրենից ներկայացնում է նպատակաուղղված սադրանք և էականորեն վնասում է տեղում գոյություն ունեցող անվտանգության միջավայրին: