Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները ստորագրել են հոկտեմբերի 4-ի ընտրությունների էթիկայի կանոնագիրքը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամները այսօր ստորագրել են հոկտեմբերի 4-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների էթիկայի կանոնագիրքը։
Էթիկայի կանոնագիրքը ստորագրելով՝ հանձնաժողովի անդամները համաձայնվում են, որ իրենց գործառույթները կատարելիս կգործեն դրանում նշված սկզբունքներին համապատասխան, ինչը նշանակում է հարգել օրենքը, պահպանել քաղաքական չեզոքություն, իրականացնել իրենց գործունեությունը բարեխղճորեն, անկախ, անաչառ, օբյեկտիվ և թափանցիկ։ Ինչպես նաև պահպանել պրոֆեսիոնալիզմի և կոլեգիալության բարձր չափանիշներ։
«Հատկանշական է, որ ընտրական վարչակազմի բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովների անդամները տարիներ շարունակ ստորագրել են էթիկայի կանոնագիրքը ընտրությունների նշանակվելուց հետո։ Օրենսգրքում ամրագրված քաղաքական չեզոքության սկզբունքին հավատարիմ մնալու բարձր էթիկական չափանիշը կնպաստի և կապահովի հանրային վստահության հետագա աճը և ամրապնդումը ընտրական վարչակազմի և, ընդհանուր առմամբ, ընտրական գործընթացի նկատմամբ։
Էթիկայի կանոնագրի ստորագրումը կիրականացվի մի քանի փուլով։ Այսօր ԿԸՀ անդամները ստորագրել են կանոնագիրքը, իսկ հաջորդ փուլում՝ շրջանային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները կստորագրեն փաստաթուղթը», – ասվում է ԿԸՀ-ի հայտարարության մեջ։