Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Թբիլիսիի մեծամասնական պատգամավորի թեկնածուների նախնական տվյալները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Թբիլիսիի մեծամասնական պատգամավորի թեկնածուների նախնական տվյալները: Տվյալները ներառում են 3 847 տեղամասերից հաշված 3 838 տեղամասի արդյունքները:
Մտածմինդա-Կրծանիսիի շրջան – «Վրացական երազանք» Բեքա Օդիշարիա ՝ 44,81% (21 690 ձայն), «Եվրոպական Վրաստան»՝ Շալվա Շավգուլիձե 29,45% (14 254 ձայն), Վակեի շրջան – «Վրացական երազանք»՝ Նոդար Տուրձելաձե 42,24% (25 333 ձայն), «Եվրոպական Վրաստան»՝ Էլենե Խոշտարիա ՝ 35,55% (21 320 ձայն), Սաբուրթալոյի շրջան – «Վրացական երազանք» Դավիթ Սերգեենկո 43,23% (31 459 ձայն), «Ալեկո Էլիսաշվիլի-Քաղաքացիներ»՝ Ալեկո Էլիսաշվիլի ՝ 19,16% (13 940 ձայն), Իսանիի շրջան – «Վրացական երազանք» Կախա Կախիշվիլի ՝ 46,73% (24 834 ձայն), «Ազգային շարժում – ուժը միասնության մեջ է» Խատիա Դեկանոիձե ՝ 27,24%, (14 475 ձայն), Սամգորիի շրջան – «Վրացական երազանք» Սոզար Սուբարի 45,87% (32 199 ձայն), «Ազգային շարժում – ուժը միասնության մեջ է» Լևան Խաբեիշվիլի ՝ 39,18% (27 505), Դիդուբե-Չուղուրեթիի շրջան՝ «Վրացական երազանք» Գիորգի Վոլսկի 42,74% (29 403 ձայն), Անկախ թեկնածու՝ Անա Դոլիձե 20,99% (14 437 ձայն), Նաձալադևի շրջան – «Վրացական երազանք» Միխեիլ Ղավելաշվիլի – 43,76% (28 584 ձայն), Լեյբորիստական կուսակցություն Շալվա Նաթելաշվիլի – 25,01% (16 339 ձայն) , Գլդանիի շրջան – «Ազգային շարժում – ուժը միասնության մեջ է» Նիկանոր Մելիա – 43,844% (30 767 ձայն), «Վրացական երազանք» – Լևան Կոբիաշվիլի 42,73% (29 990 ձայն):