Կենտրոնական բյուջեից հատկացված գումարով մունիցիպալիտետը գնելու է 300 միավոր երթուղային տաքսի
Թբիլիսիի քաղաքապետարանը գնելու է 300 երթուղային տաքսի,- այս մասին մայրաքաղաքի կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Նրա խոսքով, ստեղծված իրավիճակից ելնելով, մունիցիպալիտետը ժամանակավորապես դադարեցրել է կարևոր նախագծերի իրականացումը, սակայն փուլ առ փուլ բոլոր ծրագրերը կիրականացվեն:
«Արտակարգ դրության հայտարարումից հետո, ինչպես տուժեցին մեր քաղաքացիները և մեր բիզնես ոլորտը, այնպես էլ տուժեցինք մենք: Տարվա սկզբից նախատեսել էինք իրականացնել բազմաթիվ նախագծեր և այս տարին մեր բյուջեից ելնելով լինելու էր առանձնահատուկ: Ստեղծված իրավիճակից ելնելով մենք ստիպված էինք դադարեցնել նախագծերը, սակայն դրանք պետք է մեկնարկեն», – ասել է Կախա Կալաձեն:
Մայրաքաղաքի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչապետին և ֆինանսների նախարարին, կենտրոնական բյուջեից հավելյալ գումար հատկացնելու համար: