Կեմերովոյում, առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի արդյունքում զոհերի մեծամասնությունը երեխաներ են

Կեմերովոյում, առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի արդյունքում զոհերի մեծամասնությունը երեխաներ են: Այս մասին լրագրողներին են հայտնել փրկարարները, ովքեր դեպքի վայրում աշխատում են մինչ այժմ:

Այս պահին անհետ կորած է համարվում 60 մարդ, որոնք հնարավոր է գտնվում են առևտրի կենտրոնում:

Հիվանդանոց է տեղափոխվել մոտ 20 մարդ:

Արտակարգ իրավիճակների ծառայությունում հայտարարել են, որ փլուզվել է առևտրի կենտրոնում գտնվող կինոթատրոնի տանիքը: