ԿԸՀ-ում չեն հաստատում Թամար Ժվանիայի հրաժարականի մասին լուրը
ԿԸՀ-ում չեն հաստատում Թամար Ժվանիայի հրաժարականի մասին լուրը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում չեն հաստատում Թամար Ժվանիայի հրաժարականի մասին լուրը:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են հանձնաժողովի հասարակության հետ կապերի ծառայությունում, Թամար Ժվանիան մինչ այժմ շարունակում է աշխատանքը և մնում ԿԸՀ-ի նախագահի պաշտոնին:

Թամար Ժվանիան Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ղեկավարում է 2013 թվականից: Ժվանիային ԿԸՀ-ի նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով ընտրել էին 2018 թվականի դեկտեմբերի 24-ին: