ԿԸՀ տվյալներով, ընտրություններին մասնակցել է 1 025 406 ընտրող, որը կազմում է ընդհանուր թվի 49,09 տոկոսը
ԿԸՀ տվյալներով, ընտրություններին մասնակցել է 1 025 406 ընտրող, որը կազմում է ընդհանուր թվի 49,09 տոկոսը

Քվեարկության գործընթացն ավարտվել է: Ընտրություններին մասնակցել է 1 025 406 ընտրող, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 49,09%-ը։ Մայրաքաղաքում քվեարկությանը մասնակցել է 478 642 ընտրող (47,7%),- հայտարարել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ճեպազրույցում։

ԿԸՀ-ն նշում է, որ կովիդի հետ կապված կանոնակարգերն ամբողջությամբ պահպանվել են։

«Որոշ դեպքերում արձանագրվել են ընթացակարգային թերություններ, սակայն դա պատճառ չի դարձել քվեարկության գործընթացը դադարեցնելու համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընտրողներին ակտիվության և քվեարկության գործընթացում կովիդի-կանոնակարգերը պաշտպանելու համար։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել ընտրական հանձնաժողովի բոլոր մակարդակների անդամներին և աշխատակազմին քվեարկության օրը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Շնորհակալություն ներգրավված կողմերին, դիտորդներին և լրատվամիջոցներին։

Հենց հիմա ընտրական վարչակազմի համար սկսվում է ձայների հաշվարկի հատուկ, պատասխանատու փուլ։ Կոչ եմ անում բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովներին պահպանել ընտրական օրենսդրությամբ սահմանված նորմերը։

Ժամը 20:00-ին օրենքով սահմանված կարգով փակվել են ընտրատեղամասերը և այժմ ընթանում է հաշվարկի գործընթացը։ Այն տեղամասերում, որտեղ գրանցված ընտրողների թիվը 300-ից ավելի է, հաշվարկի գործընթացը տեսանկարահանվում է։ Տեղամասային ամփոփ արձանագրությունները կազմելուց հետո դրանք հանձնվում են համապատասխան ընտրատարածքային հանձնաժողովներին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից սկանավորվում և հնարավորինս սեղմ ժամկետում ուղարկվում են ԿԸՀ և անմիջապես վերբեռնվում results.cec.gov.ge հատուկ կայքէջում։

Ահա մի քանի վիճակագրություն՝ ժամը 07:00-ից 20:00-ն ԿԸՀ կոնտակտային կենտրոնում ստացվել է 1318 հեռախոսազանգ և 262 առցանց հաղորդագրություն: Դրանց մի զգալի մասը վերաբերում էր ընտրողների կողմից ցուցակի տվյալների ճշտմանը, տեղամասերի հասցեների ճշգրտմանը, ընտրության ընթացակարգերին։

«Ընտրական վարչությունը կոչ է անում ընտրություններում ներգրավված բոլոր կողմերին աջակցել ընտրական վարչակազմին իր գործունեությունը հանգիստ, աշխատանքային միջավայրում իրականացնելու համար, որպեսզի յուրաքանչյուր ընտրողի կամքը ճշգրիտ արտացոլվի և չխոչընդոտվի հաշվման գործընթացը», – ասվում է ԿԸՀ-ում:

Սակայն ԿԸՀ-ն չի քննարկել բողոքների թիվը, սակայն, ըստ ԿԸՀ մամուլի խոսնակի, բողոքները հիմնականում ընթացակարգային են եղել։