ԿԸՀ-ի նախնական տվյալներով, ընտրությունների երկրորդ փուլում հաղթում են «Վրացական երազանքի» մեծամասնական թեկնածուները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, ընտրությունների երկրորդ փուլում հաղթում են «Վրացական երազանքի» թեկնածուները: Վրաստանում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել 17 մեծամասնական ընտրական շրջանում:
2003 ընտրատարածքների ամփոփ արձանագրությունների համաձայն, ԿԸՀ-ի նախնական տվյալները հետևյալն են.
№1 – Մթածմինդա, Կրծանիսի – Բեքա Օդիշարիա (Վրացական երազանք) 91,51% և Շալվա Շավգուլիձե (Եվրոպական Վրաստան) 8,49%
№2 – Վակե – Նոդար Տուրձելաձե (Վրացական երազանք) 93,7% և Էլենե Խոշտարիա (Եվրոպական Վրաստան) 6,3%
№3 – Սաբուրթալո – Դավիթ Սերգիենկո (Վրացական երազանք) 89,97% և Ալեքսանդրե Էլիսաշվիլի (Մոքալաքեեբի) 10,03%
№4 – Իսանի – Կախա Կախիշվիլի (Վրացական երազանք) 92,74% և Խատիա Դեկանոիձե (Միասնական ազգային շարժում. ուժը միասնության մեջ է) 7,26%
№5 – Սամգորի – Սոզար Սուբարի (Վրացական երազանք) 88,19% և Լևան Խաբեիշվիլի (Միասնական ազգային շարժում. ուժը միասնության մեջ է) 11,81%
№6 – Դիդուբե, Չուղուրեթի – Գիորգի Վոլսկի (Վրացական երազանք) 89,66% և Զուրաբ Գիրչի Ջափարիձե (Գիրչի) 10,34%
№7 – Նաձալադեվի – Միխեիլ Ղավելաշվիլի (Վրացական երազանք) 91,14% և Շալվա Նաթելաշվիլի (Լեյբորիստական կուսակցություն) 8,86%;
№8 – Գլդանի – Լևան Կոբիաշվիլի (Վրացական երազանք) 89,22% և Նիկանոր Մելիա (Միասնական ազգային շարժում. ուժը միասնության մեջ է) 10,78%
№10 – Թելավի, Ախմետա, Ղվարելի և Լագոդեխի – Իրակլի Քադագիշվիլի (Վրացական երազանք) 89,67% և Գիորգի Բոտկովելի (Միասնական ազգային շարժում. ուժը միասնության մեջ է) 10,33%
№11 – Մցխեթա, Դուշեթի, Թիանեթի և Ղազբեգի. Շալվա Կերեսելիձե (Վրացական երազանք) 93,23% և Ցեզար Չոչելի (Միասնական ազգային շարժում. ուժը միասնության մեջ է) 7,75%
№12 – Ռուսթավի, Գարդաբանի – Նինո Լացաբիձե (Վրացական երազանք) 87,65% և Դավիթ Կիրկիտաձե (Միասնական ազգային շարժում. ուժը միասնության մեջ է) 11,39%
№16 – Խաշուրի, Քարելի – Զաալ Դուգլաձե (Վրացական երազանք) 91,04% և Նատո Չխեիձե (Միասնական ազգային շարժում. ուժը միասնության մեջ է) ՝ 8,96%
№21 – Զեստափոնի, Տղիբուլի, Թերջոլա, Բաղդաթի – Բեժան Ծաքաձե (Վրացական երազանք) 91,87% և Կախա Գեծաձե (Միասնական ազգային շարժում. ուժը միասնության մեջ է) ՝ 8,13%
№23 – Քութաիսի – Զազա Լոմինաձե (Վրացական երազանք) 93,6% և Գրիգոլ Վաշաձե (Միասնական ազգային շարժում. ուժը միասնության մեջ է) 8,54%
№27 – Զուգդիդի – Իրակլի Չիքովանի (Վրացական երազանք) 94,06% և Մալխազ Ջալաղոնիա (Միասնական ազգային շարժում. ուժը միասնության մեջ է) 5,94%
№28 – Բաթումի – Ռեսան Կոնցելիձե (Վրացական երազանք) 88,47% և Լևան Վարշալոմիձե (Միասնական ազգային շարժում. ուժը միասնության մեջ է) 11,53%
№30 – Խելվաչաուրի, Քեդա, Շուախևի և Խուլո – Անզոր Բոլքվաձե (Վրացական երազանք) 88,73% և Միշա Բոլքվաձե (Միասնական ազգային շարժում. ուժը միասնության մեջ է) 11,27%