ԿԸՀ-ի կազմի փոփոխումը կլիներ ճիշտ որոշում. Սալոմե Սամադաշվիլի
Մենք պետք է հասնենք այնպիսի ընտրական փոփոխությունների, որոնք կվերականգնեն հասարակության վստահությունը ընտրությունների նկատմամբ: Այս առումով, մենք կարծում ենք, որ ԿԸՀ-ի կազմի փոփոխումը ճիշտ որոշում կլինի, – այս մասին Վրաստանի առաջին ալիքի հետ զրույցում ասել է, ընդդիմադիր պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին:
Պատգամավորի խոսքով, ընտրական բարեփոխումներում կան շատ կարևոր հարցեր, բայց կան որոշ հարցեր, որոնց վերաբերյալ կան տարբեր դիրքորոշումներ, և «Լելոն» խորհրդակցություններ է սկսել գործընկերների հետ:
«Այդ թվում կլինեն բանակցություններ Վենետիկի հանձնաժողովի հետ: Տեսնենք, թե ինչպես կձևավորվի նրանց դիրքորոշումը այն հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ կա տարակարծություն: Հարցերից մեկը ԿԸՀ-ի ներկայիս կազմի հարցն է: Ինչպես նաև ԿԸՀ-ին կից խորհրդի կազմավորման հարցերը: Կլինեն լրացուցիչ խորհրդատվություններ, և մենք գործընկերների օգնության կարիքն ունենք, հատկապես վեճերի լուծման հարցում, քանի որ սա ամենակարևոր խնդիրներից մեկն է», – հայտարարել է Սամադաշվիլին:
Ընտրական բարեփոխումները հանձնարարականների համար կուղարկվեն Վենետիկի հանձնաժողով: Փաստաթուղթը խորհրդարանում կքննարկվի մայիսի 24-ի շաբաթում: