ԿԸՀ-ը դիմում է ընտրական վարչակազմի և ընտրություններին ներգրավված կողմերի ներկայացուցիչներին
ԿԸՀ-ը դիմում է ընտրական վարչակազմի և ընտրություններին ներգրավված կողմերի ներկայացուցիչներին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական վարչակազմի և ընտրություններին ներգրավված կողմերի ներկայացուցիչներին:

«Հոկտեմբերի 31-ը կարևորագույն օր է, երբ մենք ընտրում ենք Վրաստանի խորհրդարանը: Հետևաբար, կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մեկ անգամ ևս դիմում է ընտրական վարչակազմի յուրաքանչյուր անդամի, գործեն օրենքի լիարժեք համապատասխանությամբ և քվեարկության գործընթացը վարեն մասնագիտացված մակարդակով, որպեսզի հոկտեմբերի 31-ին ընտրողները կարողանան օգտվել իրենց սահմանադրական իրավունքից` խաղաղ և անվտանգ միջավայրում:

ԿԸՀ-u կոչ է անում նաև ընտրական գործընթացին ներգրավված բոլոր կողմերին, պատասխանատվությամբ մոտենալ ընտրական գործընթացում իրենց իրավունքների և պարտականությունների իրականացման հարցին և խթանեն ընտրությունների անցկացումը խաղաղ և ազատ միջավայրում:

Կարևոր է, որ բոլորը հաշվի առնեն, որ անընդունելի է ցանկացած տեսակի ճնշում ընտրողների վրա, քվեարկությունը գաղտնի է, և ոչ ոք իրավունք չունի վերահսկի կամ բացահայտի որևէ մեկի ընտրությունը: Միևնույն ժամանակ, մենք մեկ անգամ ևս նշում ենք, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտել ընտրողների տեղաշարժը ընտրատեղամասի մուտքի մոտ:

Հոկտեմբերի 31-ին պետք է նախատեսենք նաև, որ ընտրատեղամասերի մոտ անց է կացվելու հասարակական կարծիքի հետազոտություն (էքզիթփոլ), այն բանից հետո, ինչ քվեարկությունից հետո ընտրողը կլքի ընտրատեղամասը:

Մենք դիմում ենք ինչպես տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին, այնպես էլ ընտրական գործընթացին ներգրավված կողմերին (տեղամասային հանձնաժողովներում լիազորված անձանց) պահպանել քվեարկության օրը ԿԸՀ-ի կողմից հաստատված համավարակաբանական արձանագրությունը, որը լիովին սահմանում է վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումները»,- նշված է ԿԸՀ-ի ուղերձում: