ԿԸՀ-ի 12:00-ի տվյալներով, ընտրողների ամենաբարձր ակտիությունը գրանցվել է Ամբրոլաուրիում
ԿԸՀ-ի 12:00-ի տվյալներով, ընտրողների ամենաբարձր ակտիություն, 25 տոկոս է գրանցվել Ամբրոլաուրիում, որտեղ գրանցված 11 616 ընտրողից ընտրատեղամաս է գնացել 2907 քաղաքացի:
Ինչ վերաբերում է ցածր ցուցանիշին, 12.2 տոկոս է գրանցվել Ծալկայում, որտեղ գրանցված 20 706 ընտրողից արդեն իր ընտրությունը կատարել է 2527 ընտրող:
12:00-ի դրությամբ, երկրի մասշտաբով ակտիվությունը կազմել է 19.6 տոկոս, որը կազմում է 688 551 ընտրող:
Ակտիվությունների ցուցանիշը երկրորդ փուլում, առաջին փուլի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, ավելացած է: Հոկտեմբերի 28-ին 12:00-ի դրությամբ, իր ընտրությունը կատարել էր 15.96 տոկոս:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրողներին ակտիվության կոչ է անում և մեկ անգամ ևս հիշեցնում, որ ընտրատեղամասերում յուրաքանչյուր ընտրող իր հետ պետք է ունենա Վրաստանի քաղաքացու ինքնությունը հաստատող վկայական կամ անձնագիր:
Վրաստանում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, Վրաստանի բնակչությունն ընտրում է հինգերորդ նախագահին: Նախագահական ընտրություններին 73 ընտրատարածքում բացվել է 3 637 և բացառության դեպքում 11 ընտրատեղամաս: