Կեղծ տեղեկությունների տարածման նպատակը ոստիկաններին ու հատուկ ջոկատայիններին բարոյալքելն է. ՆԳՆ
Ներքին գործերի նախարարության ռազմավարական կապերի վարչությունը հայտարարություն է տարածել հեռուստաընկերություններից մեկի եթերում հեռարձակված սյուժեի վերաբերյալ։
Գերատեսչության հաղորդմամբ, հեռուստաընկերությունը միտումնավոր կեղծ և չստուգված տեղեկատվություն է տարածել՝ ուղղված աշխատակիցներին բարոյալքելուն։
«Կցանկանայինք արձագանքել «Մթավարի» հեռուստաընկերությամբ հեռարձակված կեղծ և միտումնավոր կեղծված տեղեկատվությանը, թե իբր ոչ ադեկվատ պայմանների պատճառով տասնյակ աշխատակիցներ լքել են հատուկ հանձնարարությունների վարչության շարքերը։ Թե սյուժեի ներածության, թե հաղորդավարի եզրակացության ժամանակ հստակ երևաց սյուժեի նպատակը, բարոյալքել ոստիկաններին և հատուկ ջոկատայիններին։ Սյուժեի մեջ նշված ոչ մի տեղեկություն չի համապատասխանում իրականությանը և միտումնավոր կեղծված է։ Հեռուստադիտողները կհիշեն նաև նշված հեռուստաընկերության պատրաստած սյուժեները, որտեղ ոստիկանության պայմանների բարելավման համար հայտարարված յուրաքանչյուր նման մրցույթ ուղեկցվում է բյուջեի «Յուրացման» վերաբերյալ առանձնահատուկ քննադատություններով և գնահատականներով։ Նմանատիպ մոտեցումները ևս մեկ անգամ ցույց են տալիս լրատվամիջոցների կազմակերպման երկակի չափանիշը։ Ինչ վերաբերում է գերատեսչությունից աշխատակիցների զանգվածային արտահոսքի մասին հերթական կեղծ տեղեկատվությանը, ապա դա նույնպես սուտ է և չճշտված տեղեկություն»,- ասվում է հաղորդագրությունում։