Կցանկանայի Վրաստանում տեսնել ԱՄՆ-ի մեծ քանակությամբ ենթակառուցվածք. ԱՄՆ-ի Եվրոպական զորքերի նախկին հրամանատար
Կցանկանայի Վրաստանում տեսնել ԱՄՆ-ի մեծ քանակությամբ ենթակառուցվածք. ԱՄՆ-ի Եվրոպական զորքերի նախկին հրամանատար

Ես կցանկանայի Վրաստանում տեսնել ԱՄՆ-ի ենթակառուցվածքների ավելացում, հատկապես աջակցություն ռոտացիոն ուժերին և ռազմավարական ավիափոխադրմանը,- այս մասին «Եվրոպ Թայմ» գործակալության հետ հարցազրույցի ժամանակ, հայտարարել է ԱՄՆ-ի Եվրոպական զորքերի նախկին հրամանատար, Բեն Ջոջեսը:

Ամերիկացի գեներալի խոսքով, Լեռնային Ղարաբաղ ժամանած ռուս զինվորները կլինեն ավելի շատ օկուպանտներ, քան խաղաղապահներ, ինչպես Աբխազիայում, այսպես կոչված Հարավային Օսիայում և Մերձդնեստրում:

Բեն Հոջեսի խոսքով, ապագայում ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանին ցույց է տալու, թե որքան կարևոր է տարածաշրջանը Վաշինգտոնի համար:

Հարցին, թե տարածաշրջանային փոփոխություններն ինչ ազդեցություն կունենան Վրաստանի տարանցիկ գործառույթի վրա, ամերիկացի գեներալը պատասխանել է. «Ռուսաստանի ցամաքային ուժերի այնտեղ գտնվելը օգտակար չի լինի»:

Ըստ Բեն Հոջեսի, Հայաստանում ռուսական ռազմակայանների նշանակությունն էլ ավելի է մեծացել, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեն Վրաստանն ու նրա գործընկերները, այդ թվում ՝ ԱՄՆ-ը:

«Ես ուզում եմ տեսնել Վրաստանում ԱՄՆ-ի ենթակառուցվածքների ընդլայնում, հատկապես ՝ աջակցություն ռոտացիոն ուժերին և ռազմավարական ավիափոխադրումներին, ինչպես նաև աջակցություն ծովային ուժերի բաղադրիչին: Դա մեծ մրցակցության մի մաս է` ցույց տալու, որ այս տարածաշրջանը մեզ համար կարևոր է, և մենք ներդրումներ ենք կատարում դիվանագիտության, տեղեկատվության և մասնավոր տնտեսության մեջ, ինչպես նաև անվտանգության ոլորտում համագործակցություն շարունակության գործում», – հայտարարել է Բեն Հոջեսը: