Կայացվել է որոշում, պաշտպանության նախարարության ֆինանսավորումը ամեն տարի կազմի համախառն ներքին արդյունքի 2 տոկոսը. Մամուկա Բախտաձե
Կայացվել է որոշում, պաշտպանության նախարարության ֆինանսավորումը ամեն տարի կազմի համախառն ներքին արդյունքի 2 տոկոսը. Մամուկա Բախտաձե

Կայացվել է որոշում, պաշտպանության նախաարարություն ֆինանսավորումը ամեն տարի կազմի երկրի համախառն ներքին արդյունքի 2 տոկոսը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ խորհրդարանում ելույթ ունենալիս:

Մամուկա Բախտաձեն խորհրդարանում կառավարական ծրագիրը ներկայացնելիս շեշտը դրել է կառավարության պաշտպանության քաղաքականության վրա:

«Եվրատլանտյան կառույցներում ինտեգրումը նշանակում է հարմոնիզացիա բոլոր ուղղություններով, այդ թվում, իհարկե, երկրի պաշտպանունակության ուղղությամբ: Գոյություն ունեցող հիբրիդային մարտահրավերներից ելնելով, մեր նպատակն է ձևավորենք բարձր մարտական պատրաստակամություն, տարածքային պաշտպանության և զսպման խնդիրնների կայուն ունակություններով և հնարավորություններով հագեցած հյուսիսատլանտյան դաշինքի ուժերի լիարժեք համատեղելի, բջջային և արդյունավետ զինված ուժեր»,- հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն: