Կայացել է ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունը (վիդեո)
13:49, 09.04.2018
Հայաստանում կայացել է երկրի չորրորդ նախագահի երդմնակալությունը: Տոնական արարողությունն անցկացվել է Ազգային Ժողովի հատուկ նիստին: Նիստը բացել է խորհրդարանի նախագահը: Դահլիճ են մտցրել Հայաստանի դրոշը և Սահմանադրության հատուկ նմուշը:
Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ, երկրի նախագահն ընտրվել է ոչ թե համընդհանուր ընտրությունների, այլ խորհրդարանի կողմից, որը նշանակում է, որ Հայաստանը կառավարման կիսանախագահական մոդելից անցել է խորհրդարանականի: Սահմանադրությունում փոփոխությունը մտցվել է 2015 թվականից:
Հայաստանի նախագահի ընտրությունները երկրի օրենսդրական մարմնում կայացել էր մարտի 2-ին: Արմեն Սարգսյանը՝ կառավարող կուսակցության կողմից ներկայացված և անմրցակից թեկնածուն էր, ով ստացել է 90 պատգամավորի աջակցություն, նրա դեմ է քվեարկել 10 պատգամավոր:
Արմեն Սարգսյանը տարիներ շարունակ ղեկավարել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դիվանագիտական առաքելությունը, ինչպես նաև Եվրամիությունում Հայաստանի առաքելությունը: 1994 թվականին 4 ամիս զբաղեցրել է վարչապետի պաշտոնը:
Ինչ վերաբերում է Հայաստանի գործող նախագահին, Սերժ Սարգսյանի իրավասությունների ժամկետը լրացել է այսօր: