Կայա Կալլաս․ Պուտինի հնարավոր մասնակցությունը G20-ի գագաթնաժողովին վտանգում է նորմալ երևույթ դարձնել այն ռազմական հանցագործությունները, որոնք կատարվում են ամեն օր

19:09, 01.11.2026

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր մասնակցությունը G20-ի գագաթնաժողովին (որը նախատեսված է դեկտեմբերին Մայամիում) կարող է խաթարել Ռուսաստանին միջազգային հարթակներից հեռացնելուն ուղղված ջանքերի լեգիտիմությունը՝ այն պարագայում, երբ Ուկրաինայում պատերազմը շարունակվում է։

Այս մասին Կալլասն ասել է Bloomberg-ին տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից Կրեմլի ղեկավարին ուղղված հրավերը «բազմաթիվ լուրջ հարցեր է առաջացնում»։

«Սա ռիսկ է ստեղծում՝ նորմալ երևույթ դարձնելու այն ռազմական հանցագործությունները, որոնք կատարվում են ամեն օր», — նշել է եվրոպացի դիվանագետը։

Անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությանը ԱՄՆ-ում կայացած G20-ի արտգործնախարարների հանդիպմանը՝ Կալլասը հայտարարել է, որ Լավրովը խաղաղ բանակցություններ սկսելու որևէ պատրաստակամություն չի ցուցաբերել։

Ըստ Կալլասի՝ եթե Ռուսաստանն իսկապես խաղաղություն ցանկանար, ապա, առաջին հերթին, կդադարեցներ այն հարձակումները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվում։

Նմանատիպ