Կայա Կալլաս. Եվրոպական միությունը միշտ հայտարարել է, որ Իրանը չպետք է ստանա միջուկային զենքի ձեռքբերման հնարավորություն, միայն դիվանագիտությունն է, որ կարող է բերել կայուն լուծման
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Կայա Կալլասը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաքչիի հետ։ Այս մասին նա գրել է սոցիալական ցանցում։
«Ես զրուցեցի Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաքչիի հետ։ Տարածաշրջանում հետագա էսկալացիայի ռիսկը վտանգավոր բարձր է։ Դիվանագիտությունն պետք է հաղթի։ ԵՄ-ն միշտ հստակ հայտարարել է՝ Իրանը երբեք չպետք է ստանա միջուկային զենքի ձեռքբերման հնարավորություն։ Միայն դիվանագիտությունն է, որ կարող է բերել կայուն լուծման։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել», – գրել է Կայա Կալլասը։