Կայա Կալլաս․ Վրաստանը այսօր ընդունեց օրենք, որը ևս ավելի նեղացնում է քաղաքացիական տարածքը
Վրաստանը այսօր ընդունեց օրենք, որը ևս ավելի նեղացնում է քաղաքացիական տարածքը։ Այս մասին սոցիալական ցանցում գրել է Եվրամիությունում արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Կալլասը արձագանքում է Վրաստանի խորհրդարանի կողմից «Քաղաքացիների քաղաքական միությունների մասին» օրգանական օրենքում փոփոխությունների երրորդ ընթերցմամբ ընդունմանը։
Ինչպես գրում է Կայա Կալլասը, շտապեցված և առանց խորհրդատվությունների ընդունված այս օրենքը համալրում է վերջերս ընդունված ռեպրեսիվ օրենսդրությանը։
«Այս քայլերը խարխլում են Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակը և ժողովրդավարության հիմնական սկզբունքները», – գրել է Կալլասը։
Վրաստանի խորհրդարանը «Քաղաքացիների քաղաքական միությունների մասին» օրգանական օրենքում փոփոխությունները քննարկել է արագացված կարգով և երրորդ ընթերցմամբ ընդունել է 80 ձայնով։