Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ժամանել է Կիև. այս մասին սոցիալական ցանցում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։
«Բարի գալուստ Կիև, սիրելի եվրոպացի բարեկամներ», – գրել է Սիբիգան։
Բացի Կալասից, Կիևում են գտնվում նաև Գերմանիայի, Լեհաստանի, Լատվիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարները։