Կայա Կալասը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ղեկավար Կայա Կալասը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Reuters-ը։
ԵՄ մամուլի խոսնակը Reuters-ին ասել է, որ Կալասի զանգը «ԵՄ-ի կողմից դիվանագիտական ուղիներ ուսումնասիրելու շարունակական ջանքերի մի մասն է»։
«Զրույցի ընթացքում Կալասը վերահաստատել է դիվանագիտական լուծման անհրաժեշտությունը և հայտնել է իր պատրաստակամությունը՝ մասնակցելու դիվանագիտությանը և երկխոսությանը», – ասել է ԵՄ մամուլի խոսնակը։